կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հրապարակել է 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը

Հրապարակել է 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը

Սեպտեմբերի 22-ին Երևանում կայացած ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով 2021 թ․ հուլիսի 1-ից Տեսչական մարմնին վերապահված նոր լիազորությունները:

Ի. Հակոբյանը հրապարակել է նաև 2021 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում հարուցվել է՝

241 վարչական վարույթ,
177-ը դիմումի հիման վրա։
Վարչական վարույթների արդյունքում ընդունվել է 54 վարչական ակտ, տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր։

Հարուցված վարչական վարույթներից 105-ը կարճվել է, որից 50-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով։

Ստացված 177 դիմում-բողոքներից՝

2-ը՝ աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը,
175-ը՝ վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, որից՝
98-ը վերաբերել է օրենքով սահմանված կարգով վերջնահաշվարկ չկատարելուն և օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձը չվճարելուն,
38-ը՝ աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն,
39-ը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ պահանջների խախտումներին։
Դիմումից հրաժարվելու հիմքով կարճված վարչական վարույթները կազմում են դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների ավելի քան 28 %-ը։

ԱԱՏՄ վարչության պետի խոսքով՝ 2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են 48 տնտեսվարող սուբյեկտներ.

• հրապարակվել է 20 հանձնարարագիր,

• ավարտվել է 16 թեմատիկ ստուգում,

• կազմվել է 11 ստուգման ակտ և տրվել է 11 կարգադրագիր` խախտումների և թերությունների վերացման մասին,

• տրվել է 5 տեղեկանք,

• ընթացքի մեջ է 4 թեմատիկ ստուգում։

  • Կիսվել: