շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հովտաշեն գյուղի տներից մեկից ոսկեղեն գողացած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)

Հովտաշեն գյուղի տներից մեկից ոսկեղեն գողացած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)

Օգոստոսի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովտաշեն գյուղի մի տնից գողություն են արել:

Իրավապահները մեկնել էին դեպքի վայր: Պարզվել էր` ինչ-որ մեկը ննջասենյակից ոսկյա զարդեր էր գողացել: Տունը տակնուվրա արված չէր. ո՛չ դուռն էր վնասված, ո՛չ էլ պատուհանները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը կատարել է տանտիրուհու ազգականը` Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող անչափահաս մի աղջիկ:

Օգոստոսի 21-ին գտնվելով տուժողի տանը՝ նա օգտվել էր տանտերերի անուշադրությունից և ննջասենյակի պահարանից գողացել ոսկեղենը:

Կասկածվողը հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել կատարածը:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: