հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ

Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ կրակոցների դեպքով հարուցվել է քրգործ

Դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակոց հնչեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական վարչությունից։

Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ։

 

  • Կիսվել: