շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար

Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին նորակառույց ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում՝ Հոռոմի խաչմերուկից մինչև Բենիամին մոտ 2.5կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածը բացվել է երթևեկության համար։ Հին ճանապարհին այժմ կատարվում են քանդման աշխատանքներ՝ վերակառուցման նպատակով։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը և հիշեցնում, որ Տրանշ-3-ում շինաշխատանքներ կատարում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն, շինարարության տեխնիկական վերահսկողությունը՝ իտալական «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացնում է «#Ճանապարհայինդեպարտամենտ» հիմնադրամը։

 

Ընկերությունը վարորդներին մաղթում է բարի երթ նորակառույց ճանապարհով։

  • Կիսվել: