ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները և Առողջապահության նախարարության գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո. ԱՆ

Հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները և Առողջապահության նախարարության գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո. ԱՆ

Լրատվամիջոցներին հորդորում ենք այլ կերպ չմեկնաբանել հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունները և առողջապահության նախարարության գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո։ Այս մասին ասված է ՀՀ Առողջապահության նախարարությանտարածած հաղորդագրության մեջ:
 
՛՛Հայտնում ենք, որ 5,1 մլրդ դրամի չափով Քովիդի ծախսերը վերաբերում են 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին, որոնց համար 2021 թվականին ֆինանսական միջոցներ չեն հատկացվել։ Ֆինանսական միջոցներ հատկացվել են 2022 թվականի ընթացքում։ Վճարումները կատարվել են ներկայացված կատարողականների չափով ` ՀՀ Կառավարության որոշումով սահմանված կարգով։
 
Նույնը վերաբերում է 32,2 մլն դրամ և 88, 2 մլն դրամ գումարներին։
 
Մնացած կետերի մասով նշենք, որ կատարողականների ընդունումն իրականացվել է փաստացի կատարողականների հիման վրա և համապատասխանել է փաստացի ներկայացված հաշիվ ապրանքագրերին։ Հաշվապահական ծրագրի ապահովումը գտնվում է ներդրման և ծրագրային ապահովման փուլում, իսկ ինչ վերաբերում է լրավճարներին, ապա վերջիններս արտացոլվում են բժշկական հաստատությունների կողմից ներկայացված հաշիվներով։ Իսկ հաշվեքննիչ պալատին չտրամադրելը պայմանավորված է <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի պահանջով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: