երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հորդորում ենք անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները. Ucom

Հորդորում ենք անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները. Ucom

Ucom-ը հայտարարություն է տարածել՝ հորդորելով անելով լինել զգոն և չտրվել թշնամու սադրանքներին:

՛՛Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։

Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։

Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։

Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։

Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն։

Շնորհակալություն՛՛,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: