հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հորդոր՝ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին

Հորդոր՝ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին

Լոռու մարզպետարանը Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել․

 

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

🔴Հարգելի քաղաքացիներ

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-18:00 ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում: Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար:

⚠️Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»:

  • Կիսվել: