Հոլիվուդյան դերասան Թիլ Շվայգերը Երևանում հայկական գամփռ է գնել
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Թիլ Շվայգերը այցելել է Հայաստանի Կինոլոգիական Միություն, «Գամփռ Կենտրոն» և ձեռք է բերել մեր ազգային ցեղատեսակը, մեր հպարտությունը, մեր ազգային հարստությունը Հայկական գելխեղդ ՝ Գամփռ, Վան մականունով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։
«Գամփռը հասավ Հոլիվուդ։ Վանը անցել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները AmiryanVet անասնաբուժական կլինիկայում և պատրաստվում է մեկնել իր նոր սուպերտիրոջ հետ։
Թիլ դու մեր ընկերն ես և շնորհակալ ենք քեզ ընկերության համար և Գամպռին այդքան սիրելու համար»։


