շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հոկտեմբերի 31-ին պատվաստումների օր՝ Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին պատվաստումների օր՝ Գյումրիում

Հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, տեղեկացնում է առողջապահության ազգային ինստիտուտը։

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

  • Կիսվել: