շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զասը հաջողություն է մաղթել ՀՀ ներկայացուցչին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահի պաշտոնում

Զասը հաջողություն է մաղթել ՀՀ ներկայացուցչին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահի պաշտոնում

Հոկտեմբերի 12-ին կայացած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հաջողություն է մաղթել կազմակերպության Մշտական խորհրդի նորընտիր նախագահ Վիկտոր Բիյագովին ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքներում։

Բիյագովն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ժամանակահատվածում կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և վստահեցրել, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացումը կնպաստի դրան։

Զասը նաև շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում Տաջիկստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթոնովին՝ կառույցի ՄԽ-ում դժվարին տարվա ընթացքում նախագահության համար:

  • Կիսվել: