հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու-կռիվ տալ. Մարտիրոսյան

«Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու-կռիվ տալ. Մարտիրոսյան

Ռուսաստաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում րառում է արել Արցախի մասին` հորդորելով կագնեցնել պատերազմն ու Ադրբեջանի ագրեսիան:

«Ուշադրություն: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն հայերի և աշխարհի ճակատագրի նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին: Այս րոպեներին պատերազմ է ընթանում: Կանգ առեք: «Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու-կռիվ տալ:

Հայերի դեմ են կռվում Ադրբեջանի ղեկավարության կողմից վարձված ահաբեկիչներ և մարդասպաններ (սա արդեն պաշտոնապես ապացուցված է): Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հայերը պաշտպանել են և շարունակելու են պաշտպանել իրենց կյանքն ու տունը մինչև վերջ: Սա երկու երկրկների միջև կոնֆլիկտ չէ, սա ամոթալի և մահացու ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ, սա աղետ է բոլորի համար: Կանգնեցրեք ագրեսիան, կանգնեցրեք պատերազմը»,-գրել է նա` նշելով, որ լռել չի կարելի:

  • Կիսվել: