շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է գազատարը. գազամատակարարումը դադարեցվել է

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է գազատարը. գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով​ հունիսի 19-ին ժամը 16:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 13-րդ և 15-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: