հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հոգեկան խնդիրներ ունեցող 16 տարին լրացած երեխայի բուժումը կիրականացվի իր կամքն արտահայտելուց հետո

Հոգեկան խնդիրներ ունեցող 16 տարին լրացած երեխայի բուժումը կիրականացվի իր կամքն արտահայտելուց հետո

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նախատեսված երեք հարցերի փոխարեն քննարկվել է մեկը:

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Փաստաբանության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ երկամսյա ժամկետով հետաձգվել է: Իսկ օրակարգում մնացել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն վերաբերել է 16 տարին լրացած, հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին հոգեբուժական օգնություն ցուցաբերելուն: ԱԺ հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն է տվել նախագծին։

  • Կիսվել: