ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար մշակվել են անվտանգության կանոններ

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար մշակվել են անվտանգության կանոններ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

՛՛ Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝
 Հյուրանոցների համար,
 Երկարատև խնամքի հաստատությունների համար,
 Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

 

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf՛՛,-գրել է նա:

 

  • Կիսվել: