հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հոգեգալստյան տոնի նախօրյակին Երևանում ուխտերթ անցկացվեց

Հոգեգալստյան տոնի նախօրյակին Երևանում ուխտերթ անցկացվեց

Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին, Երևանում ուխտերթ անցկացվեց՝ դարձի ու ապաշխարհության խորհրդով:

Ուխտերթը, որին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ, մեկնակեց Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ 

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր բերվել Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կատարվել մասնավոր աղոթք՝ հանուն Հայաստանի և Արցախի խաղաղության:

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «Եկեղեցական կյանքում կան արտաքին ավանդույթներ և ծեսեր, որոնք նպաստում են քրիստոնյայի ներքին հոգևոր աճին: Աղոթքով խաչի երթը քրիստոնյայի համար մի կարևոր հոգևոր փորձառություն է՝ շատ բաներ վերաիմաստավորելու հնարավորություն: Ուխտերթը նաև յուրօրինակ զոհաբերություն է, որով մասնակից քրիստոնյաները նվիրաբերում են իրենց ժամանակը՝ փառաբանելու Տիրոջը, մատուցելու իրենց խոնարհ հոգին ու զղջացող սիրտը, սրտաբուխ խնդրանքները»:

  • Կիսվել: