ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնդկաստանում տղամարդն իր հուղարկավորությունից երկու օր անց տուն է վերադարձել

Հնդկաստանում տղամարդն իր հուղարկավորությունից երկու օր անց տուն է վերադարձել

Հնդկական Կանպուր քաղաքի բնակիչը տուն է վերադարձել իր հուղարկավորությունից երկու օր անց, հաղորդում Է Times Now News-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:

Ria Novosti գործակալությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին։

Ահմադ Հասանը վիճել է կնոջ հետ և հեռացել տնից։ Հարազատներն անհանգստացել են և դիմել են իրավապահ մարմիններին՝ անհետացման մասին հայտարարությամբ։

Օգոստոսի 5-ին ոստիկանները հայտնաբերել են Հասանին նման մի տղամարդու դիակ։ Կինն ու եղբայրները ճանաչել են մարմինը։

Սակայն երկու օր անց տղամարդը տուն է վերադարձել։ Տանը փակվել է, վախեցած հարեւանները ոստիկանություն են կանչել, եւ Հասանին տեղափոխել են ոստիկանություն։

«Հանգուցյալը» պարզաբանել է, որ կնոջ հետ վիճելուց հետո որոշել է աշխատել և աշխատանքի է տեղավորվել գործարանում։ Աշխատավարձ ստանալուց հետո տուն է գնացել, իսկ ոստիկաններից իմացել է իր հուղարկավորության մասին։

Հասանի կինը խոստովանել է, որ երջանիկ է ամուսնուն կենդանի տեսնել։ Նա նշել է, որ դիակի ճանաչման ժամանակ մի քիչ կասկածել է, որ ամուսինն է, բայց իրեն համոզել են ամուսնու եղբայրները։

  • Կիսվել: