շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԽՀԿ կամավորական 4-րդ խումբն է ուղարկում Արցախ

ՀԽՀԿ կամավորական 4-րդ խումբն է ուղարկում Արցախ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հայտնում է, որ ՀԽՀԿ կամավորական 4-րդ խումբն է մեկնում Արցախ։

"Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ…

Մեկ տարի առաջ մենք բոլորս Ստեփանակերտում էինք, սիրով ու ջերմությամբ, միասնական ու հաղթական:

Այսօր ժամն է այդ միասնականությամբ կանգնելու արցախահայության կողքին:

Մեր քաջարի զինվորները’ ահել թե ջահել, կռվում են արնախում թշնամու դեմ:

Նրանք մեր պատմության Հայկ Նահապետներն ու Տիգրան Մեծերն են, Վարդան Մամիկոնյաններն ու Գևորգ Մարզպետունիներն են, Վահրամ Պահլավունի-ներն ու Մխիթար Սպարապետներն են, Դավիթ Բեկերն ու Նժդեհներն են, Սարդարաբադի հերոսներն ու Անդրանիկներն են, Գևորգ Չաուշներն ու Վազգեն Սպարապետներն են, Մոնթե Մելքոնյաններն ու միացյալ Հերոսներն են:

Արցախը գնդակոծության տակ է:

Թուրքական յաթաղանը նորից փաթաթվել է մեր վզին: Հայության գլխին կախված է երկրորդ եղեռնի վտանգը:

Միավորենք մեր կարողությունները, միտքն ու բազուկը, փրկենք Արցախը:

Սա մեր սերնդի ճակատագիրն է ու սրբազան պարտքը: Հակառակ դեպքում կկորցնենք մեր արժանապատվությունը, կապրենք գլխիկոր ուր էլ որ լինենք:

Առաջ սփյուռքահայ եղբայրներ ու քույրեր:

 

Արցախը մեզ է սպասում…

Արցախը մեզ է կանչում…

Արցախը պետք է ապրի…":

  • Կիսվել: