երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հինգ երկրների դեսպաններ այցելել են Ախալքալաք

Հինգ երկրների դեսպաններ այցելել են Ախալքալաք

Ապրիլի 27-ին Ախալքալաքի SEREC գրասենյակում տեղի ունեցավ Ջավախքի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական 5 երկրների դեսպանների հետ։ Նախաձեռնողը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունն էր, գրում է akhaltskha.net-ը:

Ախալքալաքում էին Դանիայի, Էստոնիայի, , Լատվիայի, Լիտվայի եւ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցիչները։

Քննարկվել է մի շարք հասարակական հարցեր, նաեւ խնդիրներ։ «Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ Նաիրի Իրիցյանը, Մելքոն Մակարյանը և այլ պաշտոնատար անձիք եւ հանդիպեցին արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում խոսել են Ախալքալաքի մունիցիպալիտետում էկոնոմիկայի զարգացման հեռանկարների, ազգային փոքրամասնությունների համար իրականացվող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև զրուցել ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման վերաբերյալ:

 

  • Կիսվել: