շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմնանորոգվում է Գարգառի կամուրջը

Հիմնանորոգվում է Գարգառի կամուրջը

Հիմնանորոգվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ144+020 հատվածում՝ Գարգառ բնակավայրում, գտնվող կամուրջը։ Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը:

Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկի նաև երթևեկելի մասի ասֆալտապատումը։ Հիմնանորոգումը կատարում է «Մոնտաժտրանսշին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 113 մլն ՀՀ դրամ է։ Աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ընթացքում։

Մարզպետարանը հիշեցնում է, որ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։

  • Կիսվել: