Մեկնարկել է Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրան ավտոճանապարհի հիմնանորոգումը
Մեկնարկել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ142+000-կմ150+700 հատվածի հիմնանորոգումը։
8.7կմ երկարությամբ ձգվող ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Վայքից դեպի Ջերմուկ։
Շինաշխատանքները կատարում է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ ✔️Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ։