չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Արմեն Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է նա։

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով)։

Կատարվում է նախաքննություն:


Հիշեցնենք, որ այդ հաղորդմամբ գլխավոր դատախազությունից պահանջում էի քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին թույլ տված ապօրինություններին, ՍԴ նախագահին ներկայացվող անհամատեղելիության պահանջի կոպտագույն խախտմանը: Գլխավոր դատախազությունն իմ ներկայացրած հաղորդումը ուղարկել էր ՀՔԾ, որն էլ քրեական գործ է հարուցել համապատասխան հոդվածով:

  • Կիսվել: