կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ՀՀ-ում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։
 
Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
 
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։

  • Կիսվել: