ՀՀ-ում միջազգային սանկցիաների տակ գտնվող իրանական ինքնաթիռ է վայրէջք կատարել․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, թե տպավորություն ունի՝ Հայաստանը «հատուկ մտցնում է ամերիկյան պատժամիջոցների տակ»։
«Հայաստանում օրեր առաջ վայրէջք է կատարել Իրանական «Ֆարս Էյր Քեշմ» ընկերության օդանավը: Մեր բարեկամ երկրի այս ավիաընկերությունը գտնվում է միջազգային սանկցիաների տակ:
Ինձ մոտ արդեն տպավորություն է, որ մենք մեզ հետևողականորեն՝ հատուկ մտցնում ենք ամերիկյան պատժամիջոցների տակ»,-գրել է Սուրեն Սարգսյանը։