ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հայտարարությունը

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հայտարարությունը

Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով համավարակային իրավիճակը, սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ հաստատության աշխատանքի կազմակերպման ոլորտում տեղի են ունենալու փոփոխություններ։
 
2020 թ․ սեպտեմբերի 22-ից Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը դադարեցնում է արտոնագրային դիմում-հայտերի, Լեհի քարտի տրամադրման/երկարացման դիմումների, ինչպես նաև դիմորդների ընդունումը որևէ հարցերով, որոնք չեն պահանջում հյուպատոսի անհապաղ միջամտությունը։
 
Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնում ներկայացված փաստաթղթերի հետհանձնումն իրականացվելու է 2020 թ․ հոկտեմբերի 5-ից հետո։ Բացառիկ իրավիճակներում, երբ փաստաթղթերն անհրաժեշտ է անհապաղ հետ ստանալ, խնդրում ենք դիմել էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով։
Հիմնարկի՝ սահմանափակումներով աշխատանքի ժամանակահատվածը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ կախված համավարակային իրավիճակի հետագա զարգացումներից։

  • Կիսվել: