ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան աշխատակիցները պատվաստվել են «Կորոնավակ» պատվաստանյութով
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժանձնակազմն այսօր «Կորոնավակ» պատվաստանյութով պատվաստել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան 100-ից ավելի աշխատակիցների:
COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար: