կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՀՀ-ում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա, լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է․ Փաշինյան

ՀՀ-ում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա, լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է․ Փաշինյան

Ջրային ոլորտի հետ կապված խնդիրները լինելու են առաջիկա հնգամյակի մեր 5 առաջնահերթությունների շարքում: Դրա մեջ մտնում է ջրամբարների կառուցումը, կարելի է ասել նաև ջրաֆիկացումը, որովհետև նաև հանրապետությունում այդպիսի բնակավայր չկա, որ ջրի հետ կապված խնդիր չունենա: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բոլոր տեղերում ունենք խնդիր և՛ ոռոգման ջրի հետ կապված, և՛ խմելու ջրի հետ կապված: Լավ լուրն այն է, որ մեր լեռնաշխարհում, երկրի լեռներում բավարար չափով ջրաքանակ ձևավորվում է, մեր խնդիրը ճիշտ կառավարելն է և ճիշտ տեղ հասցնելը:

Մենք այս ուղղությամբ անելու ենք շատ կոնկրետ քայլեր: Մենք շատ կենտրոնացած ենք լինելու այդ խնդրի լուծման վրա: Դա լինելու է մեր բացարձակ առաջնահերթություններից»,- ասաց նա:

  • Կիսվել: