շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության անձնակազմը Եռաբլուրում մաշված դրոշները փոխարինել է նորերով

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության անձնակազմը Եռաբլուրում մաշված դրոշները փոխարինել է նորերով

Մայիսի 9-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության անձնակազմն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ զետեղել անմահ հերոսների շիրիմներին։Այս մասին տեղեկանում ենք ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից:

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ շուրջ 150 օր շարունակվող շրջափակման պատճառով Եռաբլուրում հանգչող արցախցի զինծառայողների հարազատները զրկված են իրենց հերոսների շիրիմներին այցելելու հնարավորությունից։

Այսօր այդ շիրիմների տարածքներում իրականացվել են նաև լրացուցիչ մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ»,- հայտնում են ներկայացուցչությունից։

մաքրման ու մաշված դրոշների փոխարինման աշխատանքներ։
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: