ՀՀ-ում 2023-ի մայիսին գրանցված աշխատողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է
2023-ի մայիսին ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը կազմել է 722 563։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած զեկույցից։ 2023-ի մայիսին ՀՀ-ում գրանցված է եղել 66 671 կազմակերպություն, միջին ամսական աշխատավարձը կազմել է 260 226 դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2023-ի հունվարին գրանցված աշխատողների թիվը կազմել է 688 825, միջին ամսական աշխատավարձը՝ 249 278 դրամ։
Նշենք նաև, որ 2022-ի մայիսին գրանցված կազմակերպությունների թիվը կազմել է 60 585, գրանցված աշխատողների թիվը՝ 689 795, միջին ամսական աշխատավարձը՝ 220 523 դրամ։ Իսկ 2021-ի մայիսին գրանցված կազմակերպությունների թիվը կազմել է 54 827, գրանցված աշխատողների թիվը կազմել է 647 213, միջին ամսական աշխատավարձը՝ 197 298։
2023-ի մայիսին 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 326 549 դրամ։ Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 221 137 դրամ, մասնավոր հատվածում՝ 385 260 դրամ։
Սոցիալական ոլորտում միջին ամսական աշխատավարձը 2023-ի մայիսին կազմել է 166 185 դրամ, իսկ 2022-ին այս թիվը կազմել է 152 753 դրամ։
Տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում աշխատողների թիվը կազմել է 715 818։ Ամենամեծ թվով աշխատակիցները ներառված են եղել մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում՝ 119 308, կրթության ոլորտում՝ 118 831, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 87 372, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 45 183։
2023-ի մայիսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64 747։ Նրանցից կանայք՝ 40 443 դրամ, որոնցից 28 502-ը գործազուրկ։ Աշխատանք փնտրող տղամարդկանց թիվը կազմել է 24 304, նրանցից՝ 16 681-ը գործազուրկ։
Հաշվետու ժամանակում աշխատանք փնտրողների շրջանում գործազուրկների թիվը եղել է 45 183 է ։ Ամենամեծ թվով աշխատանք փնտրողները Շիրակի մարզում են՝ 10 874, մայրաքաղաքում՝ 5623։
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2023-ի մայիսին կազմել է 45 264, 2022-ի մայիսին այս թիվը կազմել է՝ 54 518։
2023-ի մայիսին աշխատուժի պահանջարկը հանրապետության տարածքում կազմել է 3149, միայն Երևանում՝ 1653։ Աշխատուժի ամենաքիչ պահանջարկը եղել է Վայոց ձորի մարզում՝ 51։
2023-ի մայիսին աշխատանքի է տեղավորվել 972 անձ, որից 582-ը կին, 390-ը տղամարդ։
Աշխատուժի ամենամեծ պահանջարկն առկա է եղել արդյունաբերության, շինարարության, մեծածախ և մանրամածախ առևտրի, սպասարկման ծառայությունների ոլորտում։