հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հիմք չկա. ԱԻՆ

ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հիմք չկա. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Այսօր համացանցում, լուրեր են տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի զգացվածության վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ վերը նշված երկրաշարժը տեղի է ունեցել 2020 թվականի մայիսի 4-ին՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում, և զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի և Լոռու մարզերի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, որի վերաբերյալ սահմանված կարգով կատարվել է հաղորդագրություն։

Խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին»:

  • Կիսվել: