չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարներ, առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարներ, առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Սարավան-«Զանգեր» հատվածը (բեռնատարների համար) և Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

  • Կիսվել: