չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ եւ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհը, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սեւաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն եւ Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սեւաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Շաքի-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է:

Սյունիքի եւ Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերովա

  • Կիսվել: