շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ Սահմանադրությունը մտել է ուժի մեջ, բայց թե ինչպես է տեղի ունեցել այդ քաղաքական գործընթացը՝ գնահատականների առիթ է տալիս․ պատգամավոր

ՀՀ Սահմանադրությունը մտել է ուժի մեջ, բայց թե ինչպես է տեղի ունեցել այդ քաղաքական գործընթացը՝ գնահատականների առիթ է տալիս․ պատգամավոր

«ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի վիճարկվել, մտել է ուժի մեջ, բայց թե ինչպես է տեղի ունեցել այդ քաղաքական գործընթացը՝ գնահատականների առիթ է տալիս և այդ գնահատակնների հետ վիճելը բավականին բարդ է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրություններին՝ Հովհաննսիյանն ասաց. «Բոլորս էլ գիտենք՝ Հայաստանում ինչպես են տեղի ունեցել ընտրություններ, երբ վարչապետը խոսում է այդ ընտրությունների լեգիտիմության մասին, առաջին հերթին խոսում է այդ ընտրությունների վերաբերյալ ընկալումների մասին, թե ինչպես ենք մենք վերաբերվում այն Սահմանադրությանն առհասարակ, որն ընդունվել է ինչ-որ զարտուղի ճանապարհներով, ինչ-որ «պադյեզդներում» փող բաժանելով, ինչ-որ մարդկանց ինչ-որ մի բան պարտադրելով: Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որով մենք իրար հետ ապրում ենք այս երկրում, հենց հիմա իրար հետ այս դահլիճում նստած ենք և եթե չունենանք Սահմանադրություն և օրենքներ, կանոններ իրար հետ ապրելու, մենք այսպես նստած չենք լինի, չգիտեմ ինչ կլինի մեր առօրյան և առհասարակ մեր պետությունը: Այդ Սահմանադրության հետ բոլորս պետք է հաշտ լինենք, իսկ հաշտ լինելու համար բոլորս պետք է վստահ լինենք, որ որևէ մեկն այս սենյակում չի քվեարկել փողի համար կամ վախից ելնելով, այլ քվեարկել է հաշտ լինելով այդ կանոնների հետ»:

  • Կիսվել: