ՀՀ քննչական կոմիտեում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ ԱԱԾ փոխտնօրենի մասնակցությամբ
Ս.թ հոկտեմբերի 21-ին` ժամը 12:00-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը և քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
Լրագրողները և օպերատորները հրավիրվում են ժամը 11:45-ին (Հասցե՝ Մամիկոնյանց 46/5, 4-րդ հարկ):
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հաստատել իրենց մասնակցությունը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 880- 170, (011) 880 -177:
Տեղեկացնում ենք նաև, որ կապահովվեն հակահամաճարակային կանոնները: