ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ քաղավիացիայի վարչությունը 2000-ականներին իր որոշմամբ փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի օդանավերի համար. Ճաղարյան

ՀՀ քաղավիացիայի վարչությունը 2000-ականներին իր որոշմամբ փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի օդանավերի համար. Ճաղարյան

Ադրբեջանը 2000-ականներին երբ միակողմանիորեն փակել է իր օդային տարածքը հայկական օդանավերի համար, Հայաստանն էլ համապատասխան որոշմամբ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը փակել է ադրբեջանական օդանավերի համար մեր օդային տարածքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Որեւէ իրավական փոփոխության համար պետք է ստորագրվի իրավական փաստաթուղթ: Եթե կա այդպիսի փաստաթուղթ, թող դա ներկայացնեն, հակառակ դեպքում թող չխոսեն, որ երբեւիցե փակ չի եղել»,-ասաց նա:

Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, հայտնելով, որ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:

  • Կիսվել: