երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում։ Այս մասին հայտնում են  ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի նախատեսվում արտերկրում ընտրական տեղամասեր բացել և քվեարկություն իրականացնել։

Ընտրությունների անցկացումը կարգավորվում է «ՀՀ Ընտրական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ ընդունված 2016 թվականի մայիսի 25-ին։ Այն ներառում է նաև վերջին լրացումները։ Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «քվեարկությունն անցկացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում»։

  • Կիսվել: