ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Դոմինիկյան Հանրապետություն

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Դոմինիկյան Հանրապետություն

Հայաստանը մի փոքր բարելավել է դիրքերը Henley&Partners անձնագրերի համաշխարհային վարկանիշում։ Վարկանիշը դասակարգում է երկրներն անձնագրերի անցանելիությունով, այսինքն՝ թե քանի երկիր կարող են քաղաքացիները մուտք գործել առանց վիզայի։

Առաջին տեղում, ինչպես և անցյալ տարի՝ Ճապոնիան և Սինգապուրն են։ Նրանց քաղաքացիները կարող են ազատ մուտք գործել 192 երկիր, իսկ Գերմանիայի և Հարավային Կորեայի քաղաքացիները` 190:

Հայաստանը 78-րդ տեղում է. հայկական անձնագրով կարելի է ազատ մուտք գործել 65 երկիր։ 2021 թվականի ինդեքսում դրանք եղել են 64, մեկ տարում ցուցակում ավելացել է Դոմինիկյան Հանրապետությունը։ Ռուսաստանն այդ վարկանիշում 46-րդն է (119 երկիր), Վրաստանը՝ 48–րդը (115 երկիր):Ցուցակում վերջին տեղում Աֆղանստանն է. այնտեղի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել 26 երկիր:

  • Կիսվել: