երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր․ սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 66 %-ը կարծում է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 66%-ը կարծում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը անխուսափելի էր, 34%-ի կարծիքով այն անխուսափելի չէր։  Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։ 

Հարցման մասնակցած քաղաքացիների 27%-ը  ռիսկ է տեսնում, որ առաջիկա 1-4 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիա կլինի, 12%-ը նման հեռանկար է տեսնում 5-10 տարվա ընթացքում, իսկ 19%-ի դիտարկմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք էլ չի ավարտվել։

Լեռնային Ղարաբաղի տարածքների հետ կապված ո՞րը պետք է լինի Հայաստանի նպատակը։ Հարցվածների 42%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ գտնվող այն բոլոր տարածքները, որոնք առկա էին 44-օրյա պատերազմից առաջ։ 32%-ը կարծում է, որ նպատակը պետք է լինի վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք կազմում էին նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իսկ 26%-ի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պահպանել ԼՂ-ի ներկայիս ստատուս քվոն։ 

Մասնակիցների 52%-ն էլ ընդհանրապես համաձայն չէ Հայաստանի և Արդբեջանի միջև տրանսպորտային ուղիների բացմանը։ 

Մինչդեռ 6%-ը լիովին համաձայն է այս գործընթացին։ 16%-ը ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ  տրանսպորտային ուղիների բացմանը, 14%-ը որոշ չափով համաձայն չի, 12%-ը որոշ չափով համաձայն է։

  • Կիսվել: