հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ որ մարզում կորոնավիրուսի վարակի քանի դեպք է գրանցվել․ տվյալներ

ՀՀ որ մարզում կորոնավիրուսի վարակի քանի դեպք է գրանցվել․ տվյալներ

Մինչ օրս Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 329 դեպք: 

Հայաստանի որ մարզերում վարակի քանի դեպք է գրանցվել ըստ պաշտոնական տվյալների՝

Ամենաշատ հաստատված դեպքեր Երևանումում են ՝ 157 դեպք, հաջորդը Կոտայքի մարզն է, այստեղ գրանցվել է 57 դեպք: Կորոնավիրուսով վարակված 56 մարդ կա Արարատի, 52 մարդ Արմավիրի մարզերում:

5 դեպք գրանցվել է Շիրակում, 4-ը ՝ Արագածոտում: Երկուական հաստատված դեպքեր կան Լոռու և Սյունիքի մարզերում: Վարակից զերծ են մնացել Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արցախը:

Նշենք, որ համագումարով այս պահին կա 28 բուժված, 300 փաստացի բուժվող: 1625 բացասական թեստ է եղել, ունեցել ենք մահվան մեկ դեպք:

  • Կիսվել: