ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ նախագահը Սյունիքի մարզպետի և Գորիսի համայնքապետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում

ՀՀ նախագահը Սյունիքի մարզպետի և Գորիսի համայնքապետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզպետի և Գորիսի համայնքապետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում:

Հանրապետության նախագահը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:

Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:

  • Կիսվել: