ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ նախագահն ու Հայաստանում գտնվող Իրաքի նախագահն այցելել են Գյումրի (տեսանյութ)

ՀՀ նախագահն ու Հայաստանում գտնվող Իրաքի նախագահն այցելել են Գյումրի (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիան կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրիի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին:

  • Կիսվել: