ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
ՀՀ նախագահի տիկինը` Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

ՀՀ նախագահի տիկինը` Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակի կապակցությամբ՝ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան նշանակվեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը:

«Հիմա ես պատվով պետք է կրեմ այս անունը: Այո՛, կլինեմ պաշտպան, բայց չեմ կարծում, որ արտակարգն ինձ համար է: Արտակարգը մեր երեխաներն են, նրանք հրաշք են: Ամեն երեխա ինչ-որ տաղանդ ունի, նրանք որպես դատարկ տախտակ չեն ծնվում: Հատկապես Հայաստանում խնդրում եմ ծնողներին՝ գտնել այդ տաղանդը, փայփայել ու աճեցնել այն, որպեսզի երեխան կատարելագործի այն և ծառայեցնի մեր պետությանը»,- իր ելույթում ասել է Նունե Սարգսյանը:  

  • Կիսվել: