ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ

ՀՀ-ն տարածաշրջանում մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերով 2-րդն է, մահերի թվով՝ 3-րդը. ամփոփ տվյալներ

Այս պահի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցում 4 700 000-ը: Մահերի թիվը գերազանցում է 300 000-ը, առողջացել է 1 800 000-ից ավելի մարդ: Աշխարհում վարակակիրների թվով երեք առաջատար երկրները ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսպանիան են: Տարածաշրջանի 5 երկրներից՝ Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Հայաստանը 1 միլիոն բնակչության հաշվով վարակակիրների թվով 2-րդն է, զիջում է Թուրքիային: Մեկ միլիոն բնակչության հաշվով մահվան դեպքերի թվով 3-րդն է՝ զիջելով Իրանին և Թուրքիային, գրում է Tert.am-ը։

Այսպիսով՝ աշխարհում վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 1 507 798 դեպքով: Մահվան դեպքերի թիվը 90 113 է, առողջացել է 339 232 հոգի: Թեստավորվել է 11,952,481 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 4,559 է, մահերի թիվը՝ 272:

ԱՄՆ-ին վարակակիրների թվով հաջորդում է ՌԴ-ն: Այնտեղ գրանցվել է վարակման՝ 281 752, մահվան՝ 2631 դեպք: Առողջացել է 67 373 հոգի: Թեստավորվել է 6 916 088 հոգի: Մեկ միլիոն բնակչության հաշվարկով դեպքերի թիվը 1 931 է, մահերի թիվը՝ 18:

  • Կիսվել: