երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ-ն հանդես է եկել որպես ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնության համահեղինակ

ՀՀ-ն հանդես է եկել որպես ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնության համահեղինակ

Հայաստանը մի քանի այլ պետությունների հետ հանդես է եկել որպես ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու նախաձեռնության համահեղինակ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ակնկալում ենք, որ լրացուցիչ համահովանավորներ ևս կմիանան՛՛:

Զախարովան հիշեցրել է, որ այսօր ռուսաց լեզուն աշխարհի ամենատարածված լեզուներից է, ամենամեծ սլավոնական լեզուն, որով խոսում են մոլորակի բոլոր մայրցամաքներում ապրող ավելի քան 258 միլիոն մարդ, նրանցից կեսը՝ Ռուսաստանից դուրս։

Հայտնի է, որ Հայաստանից ու Ռուսաստանից բացի՝ վերոնշյալ որոշման նախագծի համահեղինակներն են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Վենեսուելան, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան, Պաղեստինը, Սիրիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: