երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

2023 թվականին 5 կապալառու կազմակերպությունների կողմից գծանշվելու են 2824կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածներ։

Ընդհանուր առմամբ գծանշվելու է մոտ 434710քմ, որից մոտ 385380քմ գծանշումն իրականացվելու է ներկանյութով, իսկ մոտ 49330քմ-ն՝ ջերմոթաղանթով (տերմոպլաստով)։ Գծանշման նյութը լուսանդրադարձիչ գնդիկներով է։

Գծանշումներն արվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային ընթացիկ պահպանման աշխատանքների շրջանակում։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից վարորդներին խնդրում են լինել զգոն։ Պատճառված անհարմարության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

  • Կիսվել: