երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Հայաստանի մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Հունվարի 12-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: