շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
ՀՀ մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար պետք է պարտադիր հաշվառել Կադաստրի կոմիտեում

ՀՀ մարզերում մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար պետք է պարտադիր հաշվառել Կադաստրի կոմիտեում

ՀՀ Կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ հանրապետության մարզերում մինչև 2021թ-ը  կառուցված ինքնակամ շինություններն օրինականացնելու համար անհրաժեշտ է պարտադիր կերպով դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից սահմանված հաշվառման կարգի համաձայն:

Հաշվառում պետք է իրականացնել հետևյալ ժամկետներում․

- քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը,

- բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։

  • Կիսվել: