ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ մարդասիրական օգնությունը հասել է Լիբանան (տեսանյութ)

ՀՀ մարդասիրական օգնությունը հասել է Լիբանան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ մարդասիրական օգնությունը հասել է Լիբանան:

՛՛Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնությունը հասավ Լիբանան:
Խաղաղություն Լիբանանին՛՛,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանը Լիբանան է ուղարկել դեղորայք, բժշկական պարագաներ: Լիբանան է մեկնել նաև սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Արցախը նույնպես հայտնել է Լիբնանին օգնություն ուղարկելու պատրաստակամության նասին։

Նշենք նաև, որ թվով 40 հայեր ցանկություն են հայտնել գալու Հայաստան։

  • Կիսվել: