հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի ԲԿ-ին (լուսանկար)

ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի ԲԿ-ին (լուսանկար)

ՀՀ կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին, տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

՛՛ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բժիշկ Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին մեքենայի հանձնման արարողությանը և ծանոթացան ամենագնացի կահավորանքին:

 Այն հագեցած է շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով։

Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին, նշելով՝ ցանկանալի է, որ նմանատիպ ներդրումներն ավելի շատ լինեն և նպաստեն առողջապահության ոլորտի ծառայությունների բարելավմանը՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: