հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ կառավարությունը 100%-ով թափանցիկ է աշխատել, կորոնավիրուսի հետ կապված որևէ թիվ չի թաքցվել. վարչապետ

ՀՀ կառավարությունը 100%-ով թափանցիկ է աշխատել, կորոնավիրուսի հետ կապված որևէ թիվ չի թաքցվել. վարչապետ

Ըստ էության, Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել։ Այս մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պամության ավարտին բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու՝ բացառութամբ այն երկրների, որոնք այնքան ռեսուրս կունենան, որ մինչև պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս: Ըստ էության, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել, ինչը շատ կարևոր հանգամանք է»,- նշեց վարչապետը:

Նա միաժամանակ ասաց, որ ՀՀ կառավարությունը 100 տոկոսով թափանցիկ է աշխատել այս ընթացքում, կորոնավիրուսի հետ կապված որևէ թիվ չի թաքցվել:

«Ինչ գիտենք մենք, գիտեն ՀՀ հանրությունն ու ամբողջ աշխարհը: Կառավարությունը շարունակում է իրագործել հակաճգնաժամային միջոցառումներ, և այսօր ուժի մեջ է մտնում նոր աջակցության ծրագիրը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: