չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՀՀ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

ՀՀ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցները. Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար

Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, ՛՛Անզավուր՛՛ հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները:

Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար՛՛:

՛՛Ազնավուր՛՛ հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրն էլ նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, ՛՛Վեոլիա՛՛ հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Կան նաև ՛՛Էլեկտրիկներ առանց սահմանների՛՛ կազմակերպության կողմից տրամադրված վերանորոգման համար նախատեսված պարագաներ:

 

 

 

  • Կիսվել: